Լուրեր
Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com
Ուկրաինայից ժամանած օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին մի քանի օր ներկա էր «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում իրականացվող վիրահատություններին
Մեզ հետ զրույցում բժիշկը պատմել է իր տպավորությունների ու հնարավոր համագործակցությունների մասին։
«Մի քանի օր է, ինչ Երևանում եմ։ Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում, և շատ տպավորված եմ, թեև շատ բան տեսնել ինձ չի հաջողվել։ Հուսամ, կունենամ այդ հնարավորությունն առաջիկայում։ Մի քանի օր շարունակ ինձ հնարավորություն տրվեց մասնագիտական հմտություններս զարգացնել «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում բաժանմունքի ղեկավարին», - ասել է բժիշկը։
Մ. Ձիմիստարիշվիլին հայ գործընկերների մասին համացանցից է տեղեկացել։ Նրան հատկապես հետաքրքրել է Արտեմ Ստեփանյանի կողմից իրականացվող վիրահատությունները։
«Մի քանի տարի է, ինչ մասնագիտական գործունեությունս ծավալում եմ Ուկրաինայում։ Ծննդով Վրաստանից եմ։ Երբ ծանոթացա «Նաիրի» ԲԿ յութուբյան էջին, որտեղ դիտեցի բժիշկ Արտեմ Ստեփանյանի տեսանյութերից, ինձ համար պարզեցի, որ պետք է կապ հաստատեմ նրա հետ և անձամբ մասնակցեմ վիրահատություններին: Եվ դա հաջողվեց ինձ։ Արտեմ Ստեփանյանի հետ ծանոթացանք միջազգային կոնգրեսներից մեկի ժամանակ։ Եվ հենց այդ ժամանակ էլ հնարավորություն ընձեռվեց պայմանավորվածություն ձեռք բերել՝ Երևան գալու հետ կապված», - պատմել է օնկոգինեկոլոգը, ում հաջողվել է Երևանում ներկա լինել Ա. Ստեփանյանի մի քանի վիրահատություններին։
Հայ գործընկերների աշխատանքի մասին Մ. Ձիմիստարիշվիլին ոգևորված է պատմում։
«Պետք է նշեմ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը բավականին հագեցած է նաև ժամանակակից սարքերով, ինչը պակաս կարևոր չէ։ Այդ պակասը, ցավոք, կա Ուկրաինայում։ Բանն այն է, որ այնտեղ մասնավոր հիվանդանոցներ գրեթե չկան։ Հուսանք, ժամանակի ընթացքում կլուծվի այդ խնդիրը, քանի որ լավ սարքերը կարևոր դեր ունեն մեր մասնագիտական պրակտիկայում։ Նրանք հնարավորություն են տալիս մասնագետին ճիշտ կողմնորոշվելու, այսպես կոչված, ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Տեղին եմ համարում նշել` միշտ չէ, որ սքրինինգը կարող է կանխարգելել քաղցկեղը։ Կան դեպքեր, որ հիվանդությունն ընթանում է լուռումունջ։ Այսպես է օրինակ` ձվարանների քաղցկեղի դեպքում։ Կինը բավականին ուշ է իմանում հիվանդության մասին։
Ուստիև վիրահատությունն այս դեպքում դառնում է անխուսափելի»,- ասել է օնկոգինեկոլոգը։
Նա նաև փաստել է, որ իրեն հատկապես շատ էր հետաքրքրում հենց վերոնշյալ վիրահատության մեթոդն ու անցկացման եղանակը, որն իրականացվում է «Նաիրի» ԲԿ-ում։
«Արտեմ Ստեփանյանը բավականին հետաքրքիր մեթոդ է կիրառում այս վիրահատությունն իրականացնելիս և ո՛չ միայն։ Այդ մասին նա նաև պատմում է յութուբյան էջում, որտեղ կետառկետ բժիշկը ներկայացնում է վիրահատության քայլերը: Բայց մի բան է տեսնել համացանցում, այլ բան է ներկա գտնվել վիրահատության ամբողջ ընթացքին։ Բժիշկ Ստեփանյանի կողմից առաջարկած մեթոդը բավականին արդյունավետ է, ունի բարեհաջող ընթացք և հետվիրահատական խնդիրներ չեն առաջանում։ Կարծում եմ, վերադառնալով Ուկրաինա, ես էլ կկիրառեմ բժիշկ Ստեփանյանի փորձը», - իր խոսքն ասպես է եզրափակել Մ. Ձիմիստարիշվիլին։
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն